ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը 

Դեկտեմբեր 18, 2014

2015-ին Հայաստանը կշարունակի ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվությունը եւ փորձի փոխանակումը

 

2015 թ-ին Հայաստանը կշարունակի ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվության, փորձի փոխանակման գործընթացը եւ Գործողությունների ծրագրի արդիականացումը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այս մասին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանը եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը դեկտեմբերի 18-ին մասնակցել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաշտպանության եւ անվտանգության հաստատություններում բարեվարքության ամրապնդման ծրագրի` Բարձրաստիճան առաջնորդների օրվա միջոցառումներին:

Այս նախաձեռնության մասնակից առաջատար երկրների ներկայացուցիչները բարեվարքության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ կարծիքներ են փոխանակել արձանագրված առաջընթացի, ՆԱՏՕ-ի եւ այլ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության բարելավման հեռանկարների շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների շրջանակներում պաշտպանական համակարգում Բարեվարքության ամրապմդման եւ ՊՆ հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը, թափանցիկության եւ վերահսկողության  բարելավման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունն ու ծրագրի շրջանակներում միջազգային համագործակցությունը: