Խաղաղապահները եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան  թիվ 196 դպրոցում

Նոյեմբեր 17, 2014

«Խաղաղապահները մեկ ընտանիք են»` աշակերտներին պատմել են զինվորականները

«Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ներկայացուցիչները եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը նոյեմբերի 14-ին այցելել էին Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց:

Աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ հյուրերը պատմեցին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության, ՆԱՏՕ-ի հովանու ներքո Կոսովոյում եւ Աֆղանստանում ընթացող խաղաղապահ գործունություններում ներգրավված հայ խաղաղապահների ծառայության մասին: 

Նախքան հանդիպման մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում ուսումնավարժական թռիչք իրականացնող ՄԻ-24 ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված օդաչուների հիշատակը:

Քեթրին Լիչը դպրոցի սաներին պատմել է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության, ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության մասին: Դեսպանն աշակերտներին ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները երախտապարտ են Հայաստանին՝ խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար եւ նկատել է, որ Հայաստանը ներկայումս ավելի մեծ թվով խաղաղապահներ ունի Աֆղանստանում, քան Դաշինքի անդամ որոշ երկրներ:

Խաղաղապահ բրիգադի մայոր Դավիթ Աղաբեկյանը պատմել է Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում հայ խաղաղապահների իրականացված ծառայության մասին:

«Որտեղ էլ ծառայեն մեր խաղաղապահները, նրանք միշտ աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով եւ նվիրված աշխատանքով: Ամեն անգամ առաքելության մեկնելիս, փորձում ենք անել առավելագույնը մեր հայրենիքի եւ զինված ուժերի պատիվը բարձր պահելու համար»,- ասել է Դավիթ Աղաբեկյանը:

Պատմելով այլ երկրներից ժամանած խաղաղապահների հետ իրենց հարաբերությունների մասին, նա նշել է.

«Անկախ այն բանից, թե խաղաղապահները ո՞ր երկրում եւ ո՞ւմ հետ են ծառայում, բոլոր տղաները լավ գիտակցում են, որ իրենց առջեւ դրված է մեկ խնդիր: Այդ վայրում մենք բոլորս մեկ ընտանիք են եւ պիտի պահենք միմյանց թիկունքը՝ անկախ միմյանց ազգությունից, կրոնից կամ մաշկի գույնից: Ծառայության ընթացքում մենք նոր բաներ ենք սովորում օտարներից, օտարները՝ մեզանից»:

Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանն ասել է, որ պատրաստ են հետագայում եւս հյուրընկալել աշակերտներին հետաքրքրող եւ բանակ-հասարակություն կապն ամրապնդող միջոցառումներ: