ՊՆ-ում քննարկել են «ՆԱՏՕ-ի փոխգործունակության հարթակ» նախաձեռնությունը

ՊՆ-ում քննարկել են «ՆԱՏՕ-ի փոխգործունակության հարթակ» նախաձեռնությունը 

Նոյեմբեր 13, 2014

ՊՆ-ում քննարկել են «ՆԱՏՕ-ի փոխգործունակության հարթակ» նախաձեռնությունը

 

ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր անցկացվել է կլոր սեղան-քննարկում «ՆԱՏՕ-ի փոխգործունակության հարթակ» խորագրով նոր նախաձեռնության շուրջ:

«Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակներում անցկացված այս միջոցառումը համատեղ կազմակերպել էին ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները:

Կլոր սեղանի ընթացքում քննարկումներ են ծավալվել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված բազմազգ ջանքերում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության և պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ «Փոխգործունակության հարթակի» ընձեռած հնարավորությունների շուրջ:

Ելույթներով հանդես են եկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: