Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահները գոհ են ծառայության պայմաններից

Նոյեմբեր 11, 2014
 
Տեսակամուրջ Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների միջեւ
Video conference between Armenian peacekeepers and their families.

Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպվել էր տեսակամուրջ Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների միջեւ:

Աֆղանստանի Մազարի Շարիֆ նահանգում ծառայող հայ խաղաղապահներին տեսաուղերձով ողջունել է  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա բարձր է գնահատել հայ խաղաղապահների առաքելությունը Աֆղանստանում եւ ընդգծել, որ նրանց ծառայությունը Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության լավագույն վկայությունն է:

Խաղաղապահներին ողջունել եւ բարի ծառայությունն է մաղթել նաեւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Նա նշել է, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում խաղաղապահների եւ նրանց ընտանիքների միջեւ կազմակերպվող եւ արդեն ավանդական դարձած տեսակամուրջն առիթ է ընձեռում եւս մեկ անգամ հպարտանալու հայ խաղաղապահների ծառայությամբ:

«Հայաստանը, մասնակցելով միջազգային խաղաղապահ առաքելություններին, իր ավանդն է ներդնում միջազգային խաղաղության հաստատման գործում եւ դուք այդ հարցում շատ կարեւոր դեր եք կատարում: Շնորհակալություն եւ խաղաղ ծառայություն ձեզ»,- ասել է Աշոտ Հովակիմյանը:

Խաղաղապահներն իրենց հերթին նշել են, որ ծառայությունն անցնում է բնակոնոն հունով, պայմանները լավն են:

Տեսակամուրջին ներկա են գտնվել նաեւ ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները: 

Ողջունելով խաղաղապահներին եւ նրանց ընտանիքներին՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը նախ հետաքրքրվել է խաղաղապահների առողջությամբ եւ ծառայության պայմաններով: Հայերենով դիմելով խաղաղապահներին՝ դեսպանը, մասնավորապես, հարցրել է. «Ուտելիքը լա՞վ է»: Այս հարցին Քեթրին Լիչը ստացել է հայ խաղաղապահների դրական պատասխանը:

«Շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ ձեր ընտանիքներին մեծ ներդրման համար: Շնորհակալություն ձեր ընտանիքներին, որ թույլ են տվել ձեզ մասնակցելու խաղաղապահ առաքելությանը»,- ասել է Քեթրին Լիչը:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, դիմելով խաղաղապահներին, ասել է, որ Գերմանիան բարձր է գնահատում նրանց ծառայությունը: Դեսպանի խոսքերով, գերմանական հրամանատարության ներքո ծառայող հայ խաղաղապահների հետ համագործակցությունը պարզապես հիանալի արդյունքներ է տվել:

«Ձեր ծառայության մասին մենք միայն դրական կարծիքներ ենք լսում: Շատ շնորհակալ ենք ձեզ: Բարի ծառայություն եմ մաղթում ձեզ եւ շնորհակալություն հայտնում»,- ասել է Ռայներ Մորելը:    

Խաղաղապահներին բարի ծառայություն է մաղթել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

«Երախտապարտ ենք ձեզ բոլոր զոհողությունների համար: Բարի ծառայություն եւ շուտափույթ վերադարձ դեպի ձեր ընտանիքները»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

Այնուհետեւ խաղաղապահներին հնարավորություն է տրվել շփվել եւ զրուցել տեսակամուրջին ներկա գտնվող իրենց հարազատների հետ:

Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կողմից իրականացվող խաղաղապահ գործողությանը 2010 թ. փետրվարից: Ներկայումս այդ երկրում գերմանական հրամանատարության ներքո ծառայություն են իրականացնում 130 հայ խաղաղապահներ:

Հայկական խաղաղապահ զորախմբերը տեղակայված են Մազարի Շարիֆ տարածաշրջանի Քեմփ Մարմալ եւ Քեմփ Մայք Սփան ռազմակայաններում: Աֆղանստանում հայ խաղաղապահների խնդիրը անվտանգության ապահովումն է:

Այս տարվա մայիսին Հայաստանն ու Գերմանիան ստորագրել են հայկական մեկ խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլի Քեմփ Քասաբա զինավանում վերատեղակայման եւ ապահովման խնդիրները կարգավորող միջգերատեսչական տեխնիկական համաձայնագիրը:

2015 թվականից Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո մեկնարկելու է «Վճռական աջակցություն» (Resolute Support) առաքելությունը: Հայկական կողմը Հյուսիսային հրամանատարության ղեկավար հանդիսացող Գերմանիային վերահաստատել է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցելու հանձնառությունը:

 վերադառնալ