Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը»

 
Նոյեմբեր 10, 2014
 
Հայաստանում մեկնարկում է  «ՆԱՏՕ-ի շաբաթը»

Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը» 

 

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում այսօրվանից մեկնարկում է հերթական (թվով 8-րդ) «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:

ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառման շրջանակներում նոյեմբերի 11-ին կկազմակերպվի հեռուստակամուրջ Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար: Այդ օրը նախատեսված է նաեւ այցելություն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ:

Նոյեմբերի 12-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների դեսպանների հանդիպումը ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Կանցկացվեն նաև «Փոխգործակցելիության հարթակ» նախաձեռնությանը և ՄԱԿ-ի ԱԽ 1325` «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» բանաձևին նվիրված կլոր սեղան-քննարկումները:


 վերադառնալ