Ավարտվել են շտաբային բանակցությունները ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ

 
Հոկտեմբեր 08, 2014
 
Ավարտվել են շտաբային բանակցությունները ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ

Ավարտվել են շտաբային բանակցությունները ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ 

 

Հոկտեմբերի 6-ից 7-ը Երեւանում անցկացվել են շտաբային բանակցություններ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության եւ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչների միջեւ:

ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ՀՀ զինված ուժերին ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նախանշված գործընկերության նպատակների իրագործմանն աջակցելու նպատակով:

Կողմերը քննարկել են նախորդ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈւ արձանագրած առաջընթացը, ՆԱՏՕ-ի ուժերի հետ օպերատիվ համատեղելիության բարձրացման նպատակով ՀՀ ԶՈւ կրթական կարիքները, նախանշել են 2015-16թթ. համագործակցության հիմնական ուղղությունները՝ կազմելով ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության եւ համագործակցության 2015թ. ծրագրի  ճանապարհային քարտեզը:


 վերադառնալ