Հոկտեմբեր 01, 2014
Յենս Ստոլտենբերգը ստանձնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը
Յենս Ստոլտենբերգն այսօրվանից ստանձնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Նորվեգիայի նախկին վարչապետը նշանակվել էր Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար այս տարվա մարտին:
Յենս Ստոլտենբերգն այս պաշտոնին փոխարինել է Անդերս Ֆոգ Ռասմուսենին, ով զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 5 տարի 2 ամիս: