ՆԱՏՕ-ն վերահաստատել է Աֆղանստանին շարունակական աջակցություն տրամադրելու հանձնառությունը

ՆԱՏՕ-ն վերահաստատել է Աֆղանստանին շարունակական աջակցություն տրամադրելու հանձնառությունը 

Սեպտեմբեր 05, 2014

ՆԱՏՕ-ն վերահաստատել է Աֆղանստանին շարունակական աջակցություն տրամադրելու հանձնառությունը

 

ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները նախօրեին Ուելսում մեկնարկած գագաթնաժողովում վերահաստատել են Դաշինքի անդամ պետությունների հանձնառությունը՝ Աֆղանստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու հարցում:

Սեպտեմբերի 4-ին Նյուպորտում՝ ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը Դաշինքին անդամակցող պետությունների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել 2014 թ.-ից հետո Աֆղանստանում սկսել ոչ ռազմական առաքելություն, որը կօգնի վերապատրաստել եւ աջակցել այդ երկրի անվտանգության ուժերին:

«Ավարտելով Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելությունը այս տարվա դեկտեմբերին՝ մենք կփոխենք Աֆղանստանում մեր ներգրավվածության բնույթը եւ ծավալները: Բայց մենք շարունակելու ենք ցուցաբերել մեր աջակցությունը, քանի որ Աֆղանստանում կայունության հաստատումը կապված է նաեւ մեր անվտանգության հետ»,- հանդիպման ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: