ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին: Լուսանկարը` PAN Photo

ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին: Լուսանկարը` PAN Photo 

Հուլիս 10, 2014

Այլ դաշինքների հետ հարաբերությունները մինչ օրս չեն խանգարել Հայաստան-ՆԱՏՕ կապերին

 

Հայաստանի հարաբերությունները այլ դաշինքների եւ երրորդ երկրների հետ մինչ օրս որեւէ բացասական ազդեցություն չեն ունեցել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների եւ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության վրա:

Այդ մասին այսօր ասել է ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին՝ հանդես գալով ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում՝ «Հայաստան-ՆԱՏՕ՝ նորագույն պատմություն» գրքի շնորհանդեսին:

Դեսպինա Աֆենտուլիի խոսքով, ՆԱՏՕ-ում հարգանքով են վերաբերվում Հայաստանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն է թողնում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վրա Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը, նա պատասխանել է, որ դա ավելի շատ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը, իսկ «ՆԱՏՕ-ի համար դա խնդիր չէ»: