ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին

ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին  

Հուլիս 10, 2014

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները շատ կառուցողական են եւ անկեղծ, ասել է Դաշինքի ներկայացուցիչը

 

ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին այսօր ասել է, որ «Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները շատ կառուցողական են եւ հիմնված են անկեղծ երկխոսության վրա»:

Այդ մասին նա ասել է, հանդես գալով ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում «Հայաստան-ՆԱՏՕ՝ նորագույն պատմություն» գրքի շնորհանդեսին:

Դեսպինա Աֆենտուլին ողջունել է գրքի թողարկումը՝ նշելով, որ այն ավելի հասանելի կդարձնի ՆԱՏՕ-Հայաստան կապերը հայ հասարակության համար:

«Այսօր մենք ունենք երկխոսության շատ լավ մակարդակ: Դրա մասին է վկայում է, օրինակ, վերջերս Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանների մասնակցությունը Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին՝ «28+Հայաստան» ձեւաչափով, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը, ինչի համար մենք շնորհակալ ենք Հայաստանին»,- ասել է Աֆենտուլին՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն մտադիր է շարունակել այդ երկխոսությունը:

ՀՀ արտգործնախարարության սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչություն պետ Սամվել Մկրտչյանը, իր հերթին, հիշեցրել է, որ վերջերս հաստատվել է Հայաստան–ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2014–2016թթ. ծրագիրը: Նա նաեւ նշել է, որ ակտիվ զարգանում է երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես, արտակարգ իրավիճակների, գիտության եւ այլն: