Անդերս Ֆոգ Ռասմուսենը ելույթ է ունենում ԱՄՆ Ատլանտյան խորհրդում:

Անդերս Ֆոգ Ռասմուսենը ելույթ է ունենում ԱՄՆ Ատլանտյան խորհրդում: 

Հուլիս 08, 2014

Ռասմուսենը կոչ է արել Եվրոպային եւ ԱՄՆ-ին վերահաստատել հանձնառությունը տրանսատլանտյան անվտանգությանը

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել Եվրոպային եւ ԱՄՆ-ին վերահաստատել հանձնառությունը տրանսատլանտյան անվտանգությանը:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում` Միացյալ Նահանգների Ատլանտյան խորհրդում, Դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր յուրաքանչյուր ռազմավարական մարտահրավեր ստացել է տրանսատլանտյան լուծում` հավելելով, որ «ԱՄՆ եւ Եվրոպան աշխատում են միասին եւ անհրաժեշտության դեքում պատրաստ են կռվել միասին»:

«Մարտահրավերներին դիմագրավելու համար մենք պետք է ունենանք իրապես ամբողջական տրանսատլանտյան համայնք: Ես համոզված եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր տնտեսական կապերը, խորացնենք մեր անձնական եւ մշակութային շփումները եւ ամրապնդենք մեր անվտանգությունը»,- ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը: