Հոկտեմբեր 08, 2012

Հյուսիսատլանտյան խորհրդի հայտարարությունը թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած զարգացումների շուրջ

 

Ինչպես նշվում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում,Դաշինքը շարունակում է հետեւել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: ՆԱՏՕ-ի հարավարեւելյան սահմանին սիրիական վարչակարգի վերջին ագրեսիվ գործողությունները միջազգային իրավունքի կտրուկ խախտումներ են եւ ընդգծված վտանգ են ներկայացնում դաշինքի անդամներից մեկին

Հյուսիսատլանտյան խորհուրդը փաստի առթիվ հոկտեմբերի 3-ին հավաքվել էր Վաշինգթոնի պայմանագրի 4-րդ հոդվածի մասով եւ քննարկել թուրք-սիրիական սահմանին սիրիական վարչակարգի ուժերի կողմից իր դիրքերի շարունակական հրետանային ռմբակոծությունների հարցը:

2012 թվականի հոկտեմբերի 3-ի վերջին ռմբակոծությունը, որը պատճառ հանդիսացավ բազմաթիվ վիրավորների եւ հինգ թուրք քաղաքացիների մահվան, մտահոգության առիթ է տալիս եւ վճռականորեն դատապարտվում է բոլոր դաշնակիցների կողմից:

Անվտանգության եւ միասնականության ոգուն համապատասխան, Դաշինքը շարունակում է լինել Թուրքիայի կողքին եւ սիրիական վարչակազմից պահանջում է վերջ դնել միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին:

Աղբյուր`ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք