Հայ պատվիրակները կմասնակցեն Բաքվում կայանալիք ՆԱՏՕ ԽՎ սեմինարին անվտանգության երաշխիքների պարագայում

Հայ պատվիրակները կմասնակցեն Բաքվում կայանալիք ՆԱՏՕ ԽՎ սեմինարին անվտանգության երաշխիքների պարագայում 

Հունիս 09, 2014

Հայ պատվիրակները կմասնակցեն Բաքվում կայանալիք ՆԱՏՕ ԽՎ սեմինարին անվտանգության երաշխիքների պարագայում

 

Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքների ապահովման դեպքում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը կմասնակցի հունիսի 16-18 Բաքվում նախատեսված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին:

Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

«Մենք հայտնել ենք սեմինարին մասնակցելու մեր մտադրությունը: Անվտանգության երաշխիքների ապահովման պարագայում սեմինարին կմասնակցեն երկու հայ պատվիրակներ»,- ասել է պատվիրակության ղեկավարը:

Կորյուն Նահապետյանը նշել է, որ Հայաստանը 2015 թ.-ին ՆԱՏՕ ԽՎ Rose-Roth սեմինարը Երեւանում անցկացնելու պաշտոնական հայտ է ներկայացրել:  

Երեւանում Rose-Roth սեմինար անցկացվել է երկու անգամ` 2005 թ.-ին եւ 2010 թ.-ին: