Անդերս Ֆոգ Ռասմուսեն. Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ բավարարի անդամակցության պահանջները

Անդերս Ֆոգ Ռասմուսեն. Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ բավարարի անդամակցության պահանջները 

Հունիս 04, 2014

Անդերս Ֆոգ Ռասմուսեն. Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ բավարարի անդամակցության պահանջները

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ Վրաստանը կդառնա Դաշինքի անդամ այն ժամանակ, երբ ամբողջությամբ բավարարի անդամակցության պահանջները:

«Թույլ տվեք հստակեցնել, որ մենք հանձնառու ենք 2008 թ.-ին Բուխարեստի գագաթնաժողովում կայացրած մեր որոշմանը: Դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Վրաստանի  այդ ձգտումը այս ամսվա վերջում կայանալիք հանդիպման ընթացքում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի աշխատանքների բացման ժամանակ:

Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ Վրաստանը առաջընթաց է գրանցել պաշտպանության եւ անվտանգության ոլորտի թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման տեսանկյունից, եւ Դաշինքը շարունակելու է աջակցել վրացական կողմին այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին:

«Ես վստահ եմ, որ մեր հաջորդ` Ուելսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ կգնահատվի Վրաստանի արձանագրած առաջընթացը»,- ասել է Դաշինքի ղեկավարը: