ՀԱՊԿ-ը դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ շփումները

ՀԱՊԿ-ը դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ շփումները 

Ապրիլ 25, 2014

ՀԱՊԿ-ը դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ շփումները

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ ցանկացած տեսակի շփումները Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի` ուկրաինական ճգնաժամի հարցում զբաղեցրած դիրքորոշումը`մենք առայժմ կդադարեցնենք Դաշինքի հետ համատեղ գործունեություն ծավալալեուն ուղղված բոլոր շփումները»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան հինգշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ:

ՀԱՊԿ-ի նման դիրքորոշումը Նիկոլայ Բորդյուժան բացատրել է նրանով, որ ՆԱՏՕ-ն «շանտաժի է ենթարկում» Ռուսաստանին եւ նրա դաշնակիցներին: