ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Ուկրաինայի արեւելքում իրավիճակի լարմամբ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Ուկրաինայի արեւելքում իրավիճակի լարմամբ 

Ապրիլ 14, 2014

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Ուկրաինայի արեւելքում իրավիճակի լարմամբ

 

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտահոգված է Ուկրաինայի արեւելքում իրավիճակի լարմամբ:

«Մենք ականատես ենք ռուսամետ անջատողականների կողմից համակարգված բռնություններին, որոնց նպատակն է ապակայունացնել Ուկրաինան, որպես ինքնիշխան պետություն:

Ես կոչ եմ անում Ռուսաստանին մեղմել ճգնաժամը եւ Ուկրաինայի սահմաններից ետ քաշել իր մեծաքանակ զորքերը, այդ թվում նաեւ հատուկ ուժերը: Ռուսաստանի կողմից ցանկացած ռազմական միջամտություն, ցանկացած պատրվակով, միայն կխորացնի Ռուսաստանի միջազգային մեկուսացումը»,- ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը: