Անդերս Ֆոգ Ռասմուսեն. Եթե Ռուսաստանը լուրջ է տրամադրված երկխոսությանը, պետք է դուրս բերի զորքերը Ուկրաինայից

Անդերս Ֆոգ Ռասմուսեն. Եթե Ռուսաստանը լուրջ է տրամադրված երկխոսությանը, պետք է դուրս բերի զորքերը Ուկրաինայից 

Ապրիլ 10, 2014

Անդերս Ֆոգ Ռասմուսեն. Եթե Ռուսաստանը լուրջ է տրամադրված երկխոսությանը, պետք է դուրս բերի զորքերը Ուկրաինայից

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ «եթե Ռուսաստանը լուրջ է տրամադրված Ուկրաինայի շուրջ ծավալված երկխոսությանը, ապա Մոսկվան, որպես առաջին քայլ, պետք է դուրս բերի իր զորքերն այդ երկրից»:

Անդերս Ֆոգ Ռասմուսենն այս մասին ասել է այսօր` Պրահայում Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի հետ հանդիպումից հետո:  

«Այստեղ` Պրահայից, ես ուղերձ ունեմ Ռուսաստանին: Դուք ունեք ընտրություն: Դադարել մեղադրել ուրիշներին ձեր իսկ սեփական գործողությունների համար: Վերջ տալ զորքերի տեղակայմանը: Վերջ տալ այս ճգնաժամի լարմանը եւ ներգրավվել իրական երկխոսության մեջ»,- ասել է Դաշինքի ղեկավարը չեխ վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսիում:   

Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքերով, շուրջ 40 հազարանոց ռուսական զորքերը տեղակայվել են Ուկրաինայի սահմաններին:

«Ոչ զորավարաժությունների համար, այլ պատրաստ մարտի: Սա մենք տեսնում ենք արբանյակից արված լուսանկարներից: Ռուսաստանը էթնիկ լարվածություն է ստեղծում եւ անհանգստություն է հրահրում Ուկրաինայի արեւելքում: Ռուսաստանն օգտագործում է իր ռազմական հզորությունը, որպեսզի թելադրի Ոկրաինային դառնալ դաշնային պետություն: Սա որոշում է, որը, որպես ինքնիշխան պետություն, կարող է ընդունել միայն Ուկրաինան, եւ ուրիշ ոչ ոք»,- ասել է գլխավոր քարտուղարը: