Հայաստանը պատրաստ է շարունակել իր առաքելությունը Աֆղանստանում 2014թ.-ից հետո

Հայաստանը պատրաստ է շարունակել իր առաքելությունը Աֆղանստանում 2014թ.-ից հետո 

Ապրիլ 04, 2014

Հայաստանը պատրաստ է շարունակել իր առաքելությունը Աֆղանստանում 2014թ.-ից հետո

 

Ապրիլի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) առաքելության մասնակից Դաշինքի և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների նախարարական հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում ունեցած իր ելույթում ՀՀ փոխարտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու Աֆղանստանին` մասնակցելով 2014թ. հետո իրականացվելիք «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: