ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրեր է մշակում

ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրեր է մշակում 

Ապրիլ 01, 2014

ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրեր է մշակում

 

Ռուսաստանի կողմից Ղրիմը գրավելուց հետո ՆԱՏՕ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրեր է մշակում:

Այս մասին գրում է The Guardian-ը` հղում անելով գերմանական Spiegel ամսագրին, որը ձեռք է բերել յոթ էջանոց գաղտնի փաստաթուղթ, որը նախապատրաստվել է այսօր Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման համար:

Փաստաթղթի համաձայն, ՆԱՏՕ-ն մտադիր է ռազմական ուսուցում անցկացնել Հայաստանի համար, իսկ Ադրբեջանում իրականացնել նավթային եւ գազային հանքավայրերի անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրեր:

Փաստաթղթում նաեւ առաջարկ կա Հայաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, որոնց նպատակն է այդ երկրների զինված ուժերի եւ Դաշինքի հետ փոխհամատեղելիության եւ «խելացի պաշտպանություն» (smart defence) գործողություններում նրանց մասնակցության ապահովումը: