ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ ԱՄՆ նախագահը վերահաստատել են հավաքական պաշտպանություն ապահովելու Դաշինքի հանձնառությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ ԱՄՆ նախագահը վերահաստատել են հավաքական պաշտպանություն ապահովելու Դաշինքի հանձնառությունը 

Մարտ 27, 2014

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ ԱՄՆ նախագահը վերահաստատել են հավաքական պաշտպանություն ապահովելու Դաշինքի հանձնառությունը

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բրյուսելում նախօրեին կայացած բանակցություններից հետո վերահաստատել են հավաքական պաշտպանություն ապահովելու Հյուսիսատլանտյան Դաշինքի հանձնառությունը:

«Մեր դաշնակիցների պաշտպանությունն ապահովելու մեր հանձնառությունը անկոտրուն է»,- ասել է գլխավոր քարտուղարը: ԱՄՆ նախագահի հետ կայացած բանակցությունների օրակարգի հարցերը վերաբերում էին Ուկրաինայում տիրող իրավիճակին, Ռուսաստանի հետ հարաբերություններին եւ ուկրաինական ճգնաժամի հնարավոր հետեւանքներին սեպտեմբերին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման վրա:

«Ես ողջունում եմ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված քայլերը` ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի չմտածված եւ ապօրինի ռազմական գործողություններին: Մեր դաշնակիցների հավաքական պաշտպանությունը ՆԱՏՕ-ի առանցքային խնդիրներից է»,- ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա նշել է, որ Դաշինքը հաստատակամ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը սատարելու հարցում:

Գլխավոր քարտուղարի խոսքերով, Դաշինքն ընդլայնելու է ռազմական համագործակցությունը Ուկրաինայի հետ` այդ թվում, օգնելով արդիականացնել ուկրաինական զինված ուժերը: 

«ՆԱՏՕ-ն խաղաղությանը միտված ուժ է, բայց այն չի զիջում նաեւ ռազմական առումով: Մենք առճակատումներ չենք փնտրում, բայց մենք չենք տատանվի, եթե դրանց առջեւ կանգնենք: Մեր դաշինքն ավելին է, քան զուտ ռազմական դաշինք: Մենք այնպիսի արժեքների համայնք ենք ներկայացնում, որոնք հույս են բերում ազատություն եւ խաղաղություն փնտրողներին»,- եզրափակել է գլխավոր քարտուղարը: