ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու քայլը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու քայլը 

Մարտ 19, 2014

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու քայլը

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դատապարտել է Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին օրենքը, որը ստորագրվել է նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:

«Ռուսաստանը արհամարհում է միջազգային իրավունքը հարգելու բոլոր կոչերը եւ շարունակում է առաջ գնալ վտանգավոր ճանապարհով: Նա շարունակում է խախտել Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ինչը նրա կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում է: Ղրիմի բռնազավթումն ապօրինի եւ անօրինական է, եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները երբեւէ չեն ընդունի դա»,- ասված է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: 

Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքերով, անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն եւ ձեռնարկեն հնարավոր բոլոր քայլերը` խուսափելու իրավիճակի հետագա լարումից: