Կիեւը դեռեւս մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, ասել է Ուկրաինայի դեսպանը

Կիեւը դեռեւս մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, ասել է Ուկրաինայի դեսպանը 

Մարտ 13, 2014

Կիեւը դեռեւս մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, ասել է Ուկրաինայի դեսպանը

 

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան այսօր ասել է, որ պաշտոնական Կիեւը դեռեւս չի քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Իվան Կուխտան ասել է, որ Հյուսիս-Ատլանտյան Դաշինքին անդամակցելու հարցը դեռեւս չի գտնվում ուկրաինական ղեկավարության օրակարգում:

Նրա խոսքերով, այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն երկրում իրավիճակի կայունացումից հետո: