Հյուսիս-Ատլանտյան Խորհուրդ. Ռուսաստանը շարունակում է խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

Հյուսիս-Ատլանտյան Խորհուրդ. Ռուսաստանը շարունակում է խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը 

Մարտ 05, 2014

Հյուսիս-Ատլանտյան Խորհուրդ. Ռուսաստանը շարունակում է խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

 

Հյուսիս-Ատլանտյան Խորհուրդը նախօրեին Լեհաստանի առաջարկությամբ նիստ էր հրավիրել` Վաշինգտոնյան համաձայնագրի 4-րդ հոդվածի շրջանակներում, որը թույլ է տալիս Դաշինքի անդամ յուրաքանչյուր երկրին խորհրդակցություն հրավիրել այն պահին, երբ վտանգված է  տվյալ պետության տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը: 

«Չնայած միջազգային հանրության բոլոր կոչերին` Ռուսաստանը շարունակում է խախտել Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս զարգացումները լուրջ հետեւանքներ են թողնում Եվրոատլանտյան տարածության կայունության եւ անվտանգության վրա: Այս լուրջ ճգնաժամի հարցում դաշնակից-պետությունները միասնական են եւ համերաշխ:  

Մենք հանձնառու են սերտ համակարգման եւ խորհրդակցությունների միջոցով շարունակել եւ աշխուժացնել այս ճգնաժամի հետեւանքների հստակ գնահատումը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասված է Հյուսիս-Ատլանտյան Խորհրդի հայտարարության մեջ:

Խորհուրդը նշել է, որ շարունակելու է սատարել բոլոր կառուցողական ջանքերը միջազգային իրավունքի շրջանակներում ներկայիս ճգնաժամի խաղաղ կարգավորմանը հասնելու համար: 

 «Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի, Եվրոպական Միության, ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի կողմից գործադրվող ջանքերը : Մենք շարունակելու ենք խորհրդակցությունները Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի շրջանակներում: Մենք խորհրդակցություններ ենք անցկացնելու նաեւ Ռուսաստանի հետ` ՆԱՏՕ- Ռուսաստան Խորհրդի շրջանակներում»:,- ասված է հայտարարության մեջ: