Հյուսիս-Ատլանտյան խորհուրդը Լեհաստանի առաջարկով նիստ է հրավիրում

Հյուսիս-Ատլանտյան խորհուրդը Լեհաստանի առաջարկով նիստ է հրավիրում 

Մարտ 04, 2014

Հյուսիս-Ատլանտյան խորհուրդը Լեհաստանի առաջարկով նիստ է հրավիրում

 


Հյուսիս-Ատլանտյան խորհուրդը, որը ներառում է ՆԱՏՕ անդամ 28 երկրների դեսպաններին, այսօր նիստ է հրավիրելու Լեհաստանի առաջարկով:


ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն, Դաշինքի անդամ յուրաքանչյուր երկիր կարող է նիստ հրավիրել ցանկացած պահին, երբ այդ երկրի կարծիքով վտանգված է տվյալ պետության տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը եւ անվտանգությունը: 


Ուկրաինայում եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները դիտարկվում են որպես մարտահրավեր ՆԱՏՕ-ի անդամ հարեւան երկրների համար եւ ուղղակի եւ լուրջ հետեւանքներ ունեն Եվրոատլանտյան տարածքի անվտանգության եւ կայունության տեսանկյունից: