Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնությունների քննարկմանը

Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնությունների քննարկմանը 

Փետրվար 28, 2014

Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնությունների քննարկմանը

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը (ISAF) մասնակցող երկրների պաշտպանության նախարարների եւ Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նիստերի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ISAF առաքելությանը եւ ՆԱՏՕ-ի՝ 2015 թվականից նախատեսվող նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր:

Բելգիա կատարած այցի շրջանակներում փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բելգիայի Հայ դատի հանձնախմբի կողմից` ի հիշատակ սումգաիթյան ոճրագործության զոհերի ոգեկոչման արարողությանը: