Ավելի մեծ թվով հայ զինծառայողներ կուսանեն Չեխիայում

 
Փետրվար 28, 2014
 
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը 

 

Չեխիայի Վիշկով քաղաքում գտնվող Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի վարժական կենտրոնում կավելանան հայ զինծառայողներին հատկացվող ուսման տեղերը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակության Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի վարժական կենտրոն աշխատանքային այցելության ժամանակ:

Կենտրոնում անցկացվող կրտսեր հրամանատարների, հրահանգիչների, կրակային պատրաստության, խաղաղապահ գործողությունների դասընթացներին հայ զինծառայողները մասնակցում են 2002 թվականից:

Կենտրոնում ուսանած մոտ 170 հայ սերժանտներ եւ սպաներ ներկայումս ծառայում են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում, հիմնականում` խաղաղապահ բրիգադում:


 վերադառնալ