Մեկնարկել է ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով դասընթացը

Մեկնարկել է ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով դասընթացը 

Փետրվար 28, 2014

Մեկնարկել է ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով դասընթացը

 

Փետրվարի 24-ից ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում մեկնարկել է ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացվող մեկշաբաթյա խտացված դասընթացը:

Դասընթացն անցկացվում է ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտների հերթական հոսքի պատրաստության 4-ամսյա ծրագրի շրջանակներում, նախատեսվում է հետագայում եւս նմանատիպ դասընթացների ընդգրկումը նշված ծրագրում:

Դասընթացը ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրի մի մասն է, եւ դրա շրջանակներում ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտները պատրաստվում են որպես կրտսեր հրամանատարներ եւ ձեռք են բերում առաջնորդի հմտություններ` ծանոթանալով ԱՄՆ սերժանտների ֆիզիկական պատրաստության, տեղանքում կողմնորոշման, փոքր ստորաբաժանումներով մարտավարության, մարտական հրամանների կազմման հիմունքներին եւ այլն: