ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 

Փետրվար 28, 2014

Սեյրան Օհանյանը կմասնակցի ISAF-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Բրյուսել:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նախարարը կմասնակցի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների եւ Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:

Այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի առանձնազրույցները գործընկեր երկրների պաշտպանության նախարարների եւ ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ: