Սեյրան Օհանյանն ընդունել է ամերիկյան խորհրդատուներին

Սեյրան Օհանյանն ընդունել է ամերիկյան խորհրդատուներին 

Փետրվար 28, 2014

Սեյրան Օհանյանն ընդունել է ամերիկյան խորհրդատուներին

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման (Strategic Defense Review-SDR) գործընթացին օժանդակող ամերիկյան խորհրդատվական խմբի անդամներին:

Այցի հիմնական նպատակը ռազմավարական վերանայման ընթացիկ` անվտանգության միջավայրի եւ սպառնալիքների գնահատման ուղղությամբ մեթոդական օժանդակության տրամադրումն է:

Հանդիպման ժամանակ կողմերը կարեւորել են ընթացիկ փուլի հանգուցային նշանակությունը ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացի հաջող իրականացման գործում:

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել միջազգային խորհրդատուների ներդրումը ՀՀ անվտանգության ոլորտի համար կարեւորագույն այս ձեռնարկում:

 

Խորհրդատվական խմբի այցը կշարունակվի մինչեւ փետրվարի 28-ը: