ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը 

Հունվար 23, 2014

Յուրի Խաչատուրովը քննարկել է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարի հետ

 

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հունվարի 21-22-ին Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի /EAPC/, Աֆղանստանում իրականացվող կայունության ուժերի /ISAF/ եւ նոր` «Վճռական աջակցություն» գործողության, ինչպես նաեւ Կոսովոյի ուժերի /KFOR/ ձեւաչափով ԶՈՒ ԳՇ պետերի նիստերին:
Ինչպես հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը, նիստերի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող գործողությունների ընթացքը եւ առաջիկա ծրագրերը:

Այցի ընթացքում Յուրի Խաչատուրովը հանդիպում է ունեցել Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը առանձնազրույցներ է ունեցել նաեւ մի շարք երկրների պաշտոնակիցների հետ: