Հունվար 22, 2014

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է բռնության դեպքերը Ուկրաինայում

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը իր խոր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայում դեպքերի զարգացման եւ Կիեւում արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ:

Իր հայտարարության մեջ նա խստորեն դատապարտել է բռնության կիրառումը եւ նշել,որ այն երբեք չի կարող պատասխան լինել քաղաքական ճգնաժամերի համար: Ռասմուսենը բոլոր կողմերին կոչ է արել սկսել իրական երկխոսությունը, ցուցաբերել զսպվածություն`առաջիկա բարդություններից խուսափելու համար:

Աղբյուրը` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք