Դեկտեմբեր 03, 2013

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարական հանդիպում Բրյուսելում

 

Այսօր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մեկնարկած արտաքին գործերի նախարարական հանդիպման հիմնական օրակարգային թեմաներն են Աֆղանստանի խնդիրը, գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի եւ Վրաստանի հետ, ինչպես նաեւ 2014 թ-ի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին եւ օրակարգին վերաբերող հարցեր:

Հյուսիսատլանտյան խորհրդում արտաքին գործերի նախարարների հանդիպման քննարկումները կսկսվեն Միացյալ Թագավորությունում ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովի օրակարգի եւ նպատակների քննարկմամբ: Նախատեսվում է, որ գագաթաժողովը մեծապես կենտրոնացված կլինի Աֆղանստանի, գործընկերային հարաբերությունների եւ ռազմական կարողությունների կատարելագործման հարցերի վրա:

Դեկտեմբերի 3-ին նախատեսվում է նաեւ քննարկում ինչպես ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ, այնպես էլ հանդիպում ISAF առաքելությանը օժանդակող ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների արտաքին գործերի նախարարների հետ:
Աղբյուր`ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք