Հոկտեմբեր 18, 2013

Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների պաշտպանությանը Զինված ուժերում, ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան

 

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ - ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր Երեւանում հայտարարել է, որ «Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների պաշտպանությանը Զինված ուժերում»:

Ջեյմս Ապատուրայն այդ մասին ասել է այսօր կայացած Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Ղազախստանում գործող ՆԱՏՕ-ի տեղեկատվական եւ ռեսուրսային կենտրոնների ղեկավարների հանդիպման ժամանակ:

«Այս հարցը մեր համագործակցության կարեւորագույն թեմաներից մեկն է, եւ մենք գոհ ենք այն ուշադրությունից, որը հատկացվում է Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից», - ասել է Ջեյմս Ապատուրայը: