Կենտրոնի նախաձեռնության կայացավ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման  եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի  հանդիպումը ուսանողների հետ

Կենտրոնի նախաձեռնության կայացավ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի հանդիպումը ուսանողների հետ 

Հոկտեմբեր 15, 2013

Կենտրոնի նախաձեռնության կայացավ ԱԳՆ ներկայացուցչի հանդիպումը ուսանողների հետ

 

 Հոկտեմբերի 15-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում իրականացվող «Միջազգային կազմակերպություններ» առարկայի շրջանակում ուսանողների համար կազմակերպել էր հանդիպում Հայաստանի ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման  եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի հետ:

 Դասախոսության ընթացքում Սամվել Մկրտչյանը ուսանողներին ներկայացրեց Հայաստանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերային հարաբերությունները, անդրադարձավ ՆԱՏՕ-ի գործունեությանը:

 Հանդիպման ավարտին ուսանողները բազմաթիվ հարցեր ուղղեցին ԱԳՆ ներկայացուցչին:

 Հիշեցնենք, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը ՀՀ-ում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի,Եվրոպայի Խորհրդի եւ Եվրոպական Միության ներկայացուցչությունների հետ համագործակցության համաձայնագրի հիման վրա 2008 թվականից մասնակցում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Միջազգային կազմակերպություններ» դասընթացի իրականացմանը: