Հոկտեմբեր 02, 2013

Ռասմուսենը կոչ է արել Ռուսաստանին վերանայել իր դիրքորոշումը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցում

 

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդես է եկել հայտարաությամբ, որտեղ իր մտահոգությունն է  արտահայտել է ՌԴ-ի կողմից Վրաստանի վարչական սահմանի երկարությամբ շարունակական սահմանազատման գործընթացի կապակցությամբ:Գլխավոր քարտուղարը նշել է, որ այդպիսի քայլերը հակասում են Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին եւ չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Ռասմուսենը նաեւ հավելել է, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Վրաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմանների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության կապակցությամբ մնում է անփոփոխ, եւ ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին վերանայել իր դիրքորոշումը` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածաշրջանները Վրաստանից անկախ ճանաչելու կապակցությամբ:

 

Աղբյուրը`ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք