Սեպտեմբեր 30, 2013

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է Միացյալ Թագավորության առաջարկը 2014 թ-ի գագաթաժողովը հյուրընկալելու վերաբերյալ

 

 ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ջերմորեն ողջունել է Միացյալ Թագավորության առաջարկը 2014 թվականի ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հյուրընկալելու վերաբերյալ, որն արժանացել է նաեւ դաշնակիցների հավանությանը.

 “Միջոցառումը հիշարժան կլինի ՆԱՏՕ-ի պատմության մեջ: Հիմնվելով  2010 թվականի Լիսաբոնի  եւ Չիկագոյի 2012 թվականի հաջողված գագաթաժողովների փորձի վրա՝ հուսով եմ տեսնել Դաշինք, որն ուժեղ է, ճկուն, ժամանակակից եւ պատրաստ դիմակայելու ցանկացած սպառանալիքների` հիմնված տրանսատլանտյան կենսական կապերի վրա:

 Գագաթաժողովը հնարավորություն կստեղծի նախանշելու գալիք տարում ISAF առաքելության ավարտի ամփոփումը`բացելով Աֆղանսատանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների նոր փուլ”,- ասել է Ռասմուսենը:

 

Աղբյուրը` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք