Հուլիս 11, 2013

Ամփոփվել է Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2013թ.-ի կատարողականը

 

Այսօր Երեւանում ամփոփվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2013թ.-ի կատարողականը:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվել է նաեւ ՆԱՏՕ-ի կողմից պատրաստված «Հայաստանի ԱԳԳԾ 2013թ. գարնանային ամփոփում» զեկույցը:

Նիստը նախագահող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է, որ նախանշված միջոցառումները հաջողությամբ կիրականացվեն հաշվետու ժամանակահատվածում:

Հայաստան-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության, արտակարգ իրավիճակների, կիբերահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության խնդիրներին, ռազմակրթական համակարգի բարելավմանը: