Հունիս 25, 2013

Հյուսիսատլանտյան Խորհուրդը կայցելի Վրաստան

 

Վրացական իշխանությունների հրավերով Հյուսիսատլանտյան խորհուրդը (NAC) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի նախագահությամբ Վրաստան կայցելի հունիսի 26-27-ին:

Հյուսիսատլանտյան խորհրդի անդամները հանդիպումներ կունենան Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, խորհրդարանի անդամների, այլ պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բիձինա Իվանիշվիլիի հետ կնախագահի ՆԱՏՕ-Վրաստան Հանձնաժողովի նիստը:

Հյուսիսատլանտյան Խորհրդի անդամները կմասնակցեն նաեւ հերթական վրացական զորախմբի դեպի Աֆղանստան մեկնելու արարողությանը: