Մայիս 20, 2013

Մայիսի 22-ին տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան Խորհրդի նիստը

 

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան Խորհրդի նիստը:

Այդ մասին այսօր ասուլիսու հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքով, հանդիպումը տեղի կունենա դեսպանների մակարդակով: Քննարկման հիմնական թեման է Հյուսիսատլանտյան խորհրդի այցը Վրաստան: Նախատեսվում է քննարկել նաեւ ժնեւյան բանակցությունների ընթացքը եւ վրաց-ռուսական հարաբերությունները:

Աղբյուր`Грузия Онлайн