Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը 

Ապրիլ 18, 2013

Սեյրան Օհանյանը մեկնել է Լիտվա

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի Հանրապետություն:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրները եւ զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2012թ. հունիսին Երեւան էր այցելել Լիտվայի պաշտպանության նախարար Ռասա Յուկնեվիչիենեն: Այցի ընթացքում ստորագրվել էր պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր:

Սեյրան Օհանյանն հույս էր հայտնել, որ համաձայնագիրը խթան կհանդիսանա համագործակցության համար, որը վերջին տարիներին «ակտիվ չեր»: