ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը 

Ապրիլ 18, 2013

Ջեյմս Ապատուրայը չի ասել, որ Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարություն չի արել այն մասին, որ Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Այդ մասին Մեդիամաքս-ին հայտնել է դաշինքի մամուլի ծառայության ներկայացուցիչը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունն այն մասին, որ Ջեյմս Ապատուրայը նման հայտարարություն է արել Բրյուսելում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: 


«Ջեյմս Ապատուրայը չի ասել, որ Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ գործընթացը ղեկավարվում է Մինսկի խմբի համանախագահների կողմից, եւ մենք շարունակում ենք աջակցել նրանց ջանքերին: Ջեյմս Ապատուրայն ասել է, որ Վրաստանը կարող է շարունակել նպաստել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, ինչպես դա արել է նախկինում», - Մեդիամաքս-ին ասել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը: