Մարտ 27, 2013

ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել սիրիական հակամարտությանը

 

«ՆԱՏՕ-ն չի պլանավորում ռազմական միջամտություն ցուցաբերել սիրիական հակամարտությանը»,- Մոսկվայում այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կկարողանա միավորել ջանքերը եւ գտնել սիրիական հակամարտության լուծման համար անհրաժեշտ քաղաքական որոշում:

Աղբյուրը`Ռիա Նովոստի