Երեւանում կայացել է Սեւծովյան տարածաշրջանի խնդիրներին նվիրված երիտասարդական համաժողով

 
Մարտ 15, 2013
 
 

Մարտի 14-ից 15-ը Երեւանում անցկացվում է երիտասարդական համաժողով ՝ «Սեւծովյան տարածաշրջան. փոփոխվող աշխարհում որոշում կայացնողների ապագա սերնդի համախմբում» խորագրով:

Համաժողովի կազմակերպիչն է Հայկական ատլանտյան ասոցիացիան իր երիտասարդական մասնաճյուղի՝ Հայկական երիտասարդական ատլանտյան ասոցիացիայի հետ համատեղ:

Համաժողովի նպատակը Սեւծովյան տարածաշրջանի երկրների հաջորդ սերնդի ներկայացուցիչների միջեւ երկխոսության հաստատումն է, ինչպես նաեւ տարածաշրջանային երիտասարդական համագործակցության համար հաղորդակցման հարթակի ապահովումը:

Համաժողովի ընթացքում Սեւծովյան տարածաշրջանի երկրներից ժամանած երիտասարդները կանցնեն առաջնորդության եւ բանակցային հմտությունների վերապատրաստման դասընթաց, կմշակեն Սեւծովյան տարածաշրջանում երիտասարդական համագործակցության մակարդակի բարձրացմանը նպաստող միջոցառումների առաջարկություններ:

Համաժողովի շրջանակում մարտի 14-ին կայացել է տեսակոնֆերանս Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ:


 վերադառնալ