Փետրվար 27, 2013

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին եւ հայ ժողովրդին

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ հայ ժողովրդին` միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման գործում առաջընթաց արձանագրելու համար:

«Մենք հիմք ենք ընդունում միջազգային դիտորդական առաքելության նախնական արդյունքները, որոնք փաստում են, որ ընտրությունները լավ կազմակերպված են անցել ու հարգվել են մարդու հիմնարար ազատությունները: Մենք ողջունում ենք Հայաստանի արձանագրած առաջընթացը նախորդ ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում եւ վստահ ենք, որ հետագա քայլեր կձեռնարկվեն բացթողումների լրացման ուղղությամբ»,-ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստ է շարունակել Նախագահ Սարգսյանի հետ աշխատանքը` ՆԱՏՕ-Հայաստան գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ:

Աղբյուրը`Արմենպրես