Հոկտեմբեր 20, 2012

Հյուսիսատլանտյան Խորհուրդը եւ գործընկերները այցելել են Աֆղանստան

 

Հյուսիսատլանտյան Խորհուրդը եւ որոշ գործընկեր երկրների դեսպաններ այցելել են Աֆղանստան: Այցը գլխավորում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Քաբուլում լրատվամիջոցների ներակայցուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռասմուսենը ասել է.
“Հավաստում եմ, որ ամբողջ միջազգային հանրությունը հաստատկամ է մնալու Աֆղանստանին ապագայում աջակցելու հարցում: Մեր նպատակն այն է, որ Աֆղանստանը ունակ լինի ինքնուրույն գործել, բայց միայնակ նա գոյատեւել չի կարող”:

Պատվիրակությունը քննարկումներ կունենա նախագահ Քարզայի եւ աֆղանական կառավարության անդամների, ինչպես նաեւ Աֆղասնտանոււմ միզագային ուժերի ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում նաեւ նախատեսվում են հանդիպումներ ISAF հրամանատար գեներալ Ջոն Ալենի եւ այլոց հետ:

ՆԱՏՕ-ի, ISAF գործընկերների եւ աֆղանական կառավարության միջեւ ռազմավարության համաձայնեցումը կոչված է աֆղանական ուժերին հանձնել երկրի անվտանգության ապահովման պարտականությունը մինչ 2014 թվականի վերջ:

ՆԱՏՕ-ն նաեւ համաձայնել է առաջարկ ներկայացնել 2014 թվականից հետո նոր առաքելություն սկսելու հետ կապված: Այն է՝ աֆղանական ուժերի համար կազմակերպել վարժանքներ, խորհրդատվություն տրամադրել եւ հատկացնել օժանդակութություն:

Աղբյուրը` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք