Նոյեմբեր 22, 2012

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Պրահայի գագաթաժողովի 10-ամյակի կապակցությամբ

 

Տասը տարի առաջ այս օրը Պրահայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում 7 պետությունների առաջարկվեց բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ:

Այդ 7 պետությունները միասին ձեւավորում են ընդարձակ մի խումբ, որ երբեւէ անդամագրվել է ՆԱՏՕ-ին բաց դռների քաղաքականության միջոցով: Այսօր նրանք հանդիսանում են ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցներ:

Անդամակցելով ՆԱՏՕ-ին` Բուլղարիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան եւ Սլովենիան ամրապնդեցին ինչպես իրենց, այնպես էլ ՆԱՏՕ-ի եւ եվրոատլանտյան տարածաշրջանի անվտանգությունը: Բոլոր 7 պետությունները թե մեծ քաղաքական եւ թե գործնական բնույթի ներդրում են ունեցել ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող աշխատանքներում: Նրանց անդամակցությունը կարեւոր դեր խաղաց միասնական ազատ եւ խաղաղ Եվրոպայի կայացման ուղղությամբ, որին միշտ ձգտել է հասնել Դաշինքը: Քանի դեռ գործընթացը շարունակվում է, մենք ՆԱՏՕ-ի դռները բաց ենք պահելու`շարունակելով խաղալ մեր դերը այդ տեսլականը իրականություն դարձնելու համար:

Աղբյուրը` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք