Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի սաները ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում

Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի սաները ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում 

Հոկտեմբեր 18, 2011

Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի բաց դասը Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի սաների համար

 

Հոկտեմբերի 19-ին ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կնետրոնը հյուրընկալել էր Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի 12-րդ դասարանի սաներին:


Հանդիպման ընթացքում աշակերտներին առավել մանրամասն կերպով ներկայացվեց ՆԱՏՕ-ն` որպես միջազգային կազմակերպություն, նրա առաքելությունն ու նպատակները: Աշակերտներին առավել խորությամբ ներկայացվեց Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունների բնույթը:
Աշակերտները նաեւ հնարավորություն ունեցան դիտելու վավերագրական կարճամետրաժ տեսահոլովակներ ՆԱՏՕ-ի ստեղծման եւ վերելքի տարիների պատմությունից:
Հանդիպման շրջանակում Կենտրոնը աշակերտներին տրամադրեց անհրաժեշտ տեղեկատվական նյութեր` ՆԱՏՕ-ի վերաբերյալ ավելի ընդգրկուն գիտելիքներ ստանալու համար:
Դասի ավարտին աշակերտների բազմաթիվ հարցերի շուրջ ծավալվեց հետաքրքիր քննարկում:
Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը կարեւորում է նմանատիպ հանդիպում-քննարկումների անցկացումը դպրոցականների հետ: