Լեհաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում

Լեհաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում 

Մայիս 30, 2011

Հայաստանում Լեհաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հանդիպումը լրագրողների հետ

 

2011 թվականի մայիսի 23-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների դեսպանների հետ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպում ունեցավ Հայաստանում Լեհաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:


Հանդիպման ընթացքում դեսպանը խոսեց ՆԱՏՕ-ի մասին`ներկայացնելով կառույցի դերն ու նշանակությունը միջազգային անվտանգության ապահովման գործում: Դեսպանը նաև ներկայացրեց ՆԱՏՕ-Լեհաստան հարաբերությունների զարգացման փորձն ու պատմությունը:
Հանդիպման վերջում դեսպանը պատասխանեց լրագրողների հարցերին: