Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հանդիպումը լրագրողների հետ

 
Հունվար 20, 2011
 
Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլ

Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլ 

 

2011թ. հունվարի 20-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում, մեր երկրում հավատարմագրված` ՆԱՏՕ-ի անդամ-երկրների դեսպանների հետ հանդիպումների շրջանակում կայացավ Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի ասուլիսը:
Հանդիպման սկզբում Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Թադեւոսյանը ներկայացրեց 2010 թվականի նոյեմբերին ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովում ընդունված` Ռազմավարական հայեցակարգի հայերեն թարգմանությունը, որն իրականացվել է “Տրասնատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնի” կողմից եւ հրատարակվել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցության շնորհիվ: Այնուհետեւ ելույթ ունեցավ դեսպան Լոնսդեյլը` ներկայացնելով Մեծ Բրիտանիայի պատմությունն ու փորձը ՆԱՏՕ-ի կազմում, ինչպես նաեւ խոսելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին: Հանդիպման վերջում դեսպանը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին:


 վերադառնալ