Յարոսլավ Սկոնեչկայի այցելեց Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն

Յարոսլավ Սկոնեչկայի այցելեց Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն 

Հոկտեմբեր 27, 2008

Յարոսլավ Սկոնեչկան հանդիպեց հայ ուսանողների հետ

 

Հոկտեմբերի 27-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը կազմակերպել էր ՆԱՏՕ-ի Քաղաքական եւ անվտանգության վարչության Եվրո-ատլանտյան ինտեգրման եւ համագործակցության տնօրինության ղեկավար Յարոսլավ Սկոնեչկայի հանդիպումը մի շարք բուհերի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ. ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները եւ դրանց հեռանկարները Կովկասյան վերջին իրադարձությունների լույսի ներքո, ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները եւ դրանց հնարավոր անդրադարձը Հայաստան-ՆԱՏՕ կապերի վրա եւ այլն:
Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում Հայաստան այցելող` ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնց մասնակցում են կենտրոնի երիտասարդ այցելուները: Այդ հանդիպումները, որոնց բովանդակությունը չի հրապարակվում, թույլ են տալիս երիտասարդներին “առաջին ձեռքից” տեղեկություններ ստանալ ՆԱՏՕ-ի պաշտոնյաներից: Վերջիններս, իրենց հերթին, հնարավորություն են ունենում լսել այնպիսի կարծիքներ եւ հարցեր, որոնք չենք շոշափվում պաշտոնական հանդիպումների ընթացքում: